Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի գործընթացը ոչ թե հակամարտության կարգավորման փորձ է, այլ մենեջմենթ

Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի գործընթացը ոչ թե հակամարտության 
կարգավորման  փորձ է, այլ մենեջմենթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացը ոչ թե հակամարտության կարգավորման  փորձ է, այլ մենեջմենթ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ աշնանը կայանալիք հանդիպումից ևս լուրջ փոփոխություն սպասել պետք չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Արդեն քանի տարի է՝ Մինսկի խումբը չի զբաղվում հակամարտության կարգավորման փորձով, այլ՝ կոնֆլիկտի մենեջմենթով: Բոլոր հանդիպումներն այս մենեջմենթի փորձերի շրջանակներում են: Նրանք փորձում են պարզապես նվազեցնել բռնության մակարդակը և խուսափել լայնածավալ պատերազմից»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ հանդիպումների գործընթացը կշարունակվի, որպեսզի այն մշտապես միջազգայնացվի: «Կարծում եմ՝ այն դիվանագետները, որոնք կազմակերպում են բանակցությունների գործընթացը, նույնիսկ լուրջ մուտք չունեն իրենց երկրի արտաքին գործերում: Հիմնականում բանակցությունները լինում են փոխնախարարների մակարդակով»,-ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ներկայում պետք չէ ակնկալել  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի իրականացում: Ադրբեջանը չի ուզում իրականացնել պարտավորությունները և այդ մասին հստակ ասում է քաղաքագետների միջոցով: «Այդ մասին հատկապես լսել եմ պատգամավոր  Մուսաբեկովի հարցազրույցում: Դրանում ակնհայտորեն ասվում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ վստահության մեխանիզմների հաստատմանը, քանի որ այն կուժեղացնի հայկական կողմի դիրքերը»,-ասաց նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]