Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կահիրեի սրճարաններից մեկում պայթյուն Է տեղի ունեցել

Կահիրեի սրճարաններից մեկում պայթյուն Է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը: Հուլիսի 21-ին այս մասին հաղորդել Է քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ կենցաղային գազի պայթյունը տեղի Է ունեցել Կահիրեի հարավի Մաադի արվարձանի Հոսեյն Բասյունիի փողոցի սրճարանում: Հաստատության աշխատողներից, հաճախորդներից կամ պատահական անցորդներից ոչ մեկը չի տուժել:

Պայթյունի հետեւանքով վնաս Է հասցվել սրճարանի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների: Պատահարի վայր են ժամանել մի քանի հրշեջ խմբեր, որոնք արագորեն տեղափակել են բռնկման օջախը: Ոստիկանությունը պարզում Է միջադեպի պատճառները: Ավելի վաղ հայտնել Էին, որ Կաիրեում հուժկու պայթյուն Է տեղի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]