Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքագետը շփման գծում իրավիճակի լարումը չի կապում Արցախի սահմանադրական փոփոխությունների հետ

Քաղաքագետը շփման գծում իրավիճակի լարումը չի կապում Արցախի սահմանադրական 
փոփոխությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում արձանագրված լարումը Արցախում սահմանադրական փոփոխությունների, կամ նախագահական ընտրությունների հետ ոչ մի կապ չունի: Իրավիճակի լարումը սահմանում պարզապես Ադրբեջանի ռազմավարությունն է, սակայն գոնե մոտակա մի քանի տարիներին Ադրբեջանից լուրջ գործողություններ սպասել պետք չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 21-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Արցախը չի գործում  ինչ-որ մեկին դուր գալու կամ չգալու համար: Միջազգային հանրությունը սահմանադրական փոփոխությունները չի կարող դիտարկել որպես ժողովրդավարական ուղուց շեղում: Սահմանադրական հանրաքվեն ընդամենը ներքին գործընթաց էր՝ կապված արցախցիների, Արցախի քաղաքականության զարգացման հետ»,-ասաց Իսկանդարյանն ու հավելեց, որ սա զարգացման մեկ այլ փուլ է Արցախի համար:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկանում է, որ լայնածավալ գործողություններով չի կարող ԼՂ հիմնահարցը լուծել, բայց և չի կարող այն լուծել դիվանագիտորեն: Սահմանին իրավիճակի սրումը պարզապես Ադրբեջանի ստրատեգիան է, հայերին հոգեբանորեն ճնշելու փորձ: «Սակայն, քաղաքական տեսանկյունից դիտարկելով, մոտակա տարիներին լուրջ շարժեր Ադրբեջանի կողմից չեն լինի»,-ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանի խոսքով՝ ժողովրդականության առումով Արցախն Ադրբեջանի հետ համեմատել հնարավոր չէ: Ադրբեջանում  տիրում է միջինարևելյան ռեժիմ՝ նման Ուզբեկստանի նախկին ռեժիմին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]