Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն համաձայնվել Է 1,6 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին

ԱՄՀ-ն համաձայնվել Է 1,6 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդն սկզբունքային համաձայնության Է հասել Հունաստանին 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով՝ օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Հիմնադրամի՝ հուլիսի 20-ին տարածված հայտարարության մեջ:

Հունիսին ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը Խորհրդին կոչ Է արել հավնություն տալու Հունաստանին հերթական վարկաբաժնի տրամադրմանը: Լագարդն այն ժամանակ նշել Է «Հունաստանի կառավարության կողմից զգալի առաջընթացը քաղաքական բարենորոգությունների իրականացման գործում»: Նրա խոսքով՝ նաեւ առաջընթաց Է արձանագրվել երկրի պարտքի բեռի ապահովման գործում:

Հունիսի կեսերին Եվրախումբը հասել Է նախնական համաձայնության, որը թույլ կտա Հունաստանին տրամադրել մակրոֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը, որը պետք Է կազմի 8,5 միլիարդ եվրո: Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ESM) ղեկավար Կլաուս Ռեգլինգը նաեւ հայտարարել Է, որ Աթենքը «մակրոֆինանսական օգնության նոր մասնաբաժնով 7,7 միլիարդ եվրո առաջին վճարումը» կստանա «հուլիսի սկզբին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]