Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուսերամարտիկներ Պողոսովան և Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

Սուսերամարտիկներ  Պողոսովան և Արազյանը մասնակցել են մեծահասակների 
աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խոցացուսեր զենքաձեւի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը: 128-ի պայքարում նա առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Տղամարդկանց խոցասուսեր զենքաձեւում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը 256-ի պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում պարտվել` արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]