Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհաստանում զանգվածային բողոքներ են տեղի ունեցել Սեյմի կողմից դատական բարեփոխման պլաններին հավանություն տալու դեմ

Լեհաստանում զանգվածային բողոքներ են տեղի ունեցել Սեյմի կողմից դատական բարեփոխման պլաններին հավանություն տալու դեմ
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի տասնյակ հազար մարդ Է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարշավայում նախագահական պալատի մոտ Է հավաքվել շուրջ 50 հազար մարդ»,- ասված Է մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաեւ Լեհաստանի մյուս խոշոր քաղաքներում՝ Կրակովում, Գդանսկում, Լոձում, Վրոցլավում եւ Շցեցինում: Ցուցարարները տանում Էին պլակատներ, որոնց վրա գրված Էր «Կտապալնե՛ք դիկտատուրան»: Անկարգությունների եւ ոստիկանության հետ ընդհարումների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Հուլիսի 20-ին Սեյմի պատգամավորները հավանություն են տվել «Օրենք եւ արդարություն» աջ ազգայնական կուսակցության կառավարության առաջարկած դատական բարենորոգության պլանին, որն, ընդդիմության կարծիքով՝ դատավորներին զրկում Է անկախությունից եւ նրանց դնում քաղաքական գործիչների վերահսկողության տակ: Հուլիսի 21-ին օրինագիծը կքննարկվի Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում: Եթե սենատորները հավանություն տան փաստաթղթին, այն կուղարկվի նախագահի ստորագրմանը, ինչից հետո ձեռք կբերի օրենքի ուժ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]