Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԴԱՀԿ ծառայության աշխատակի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին հաղորդում է ստացվել

ԴԱՀԿ ծառայության աշխատակի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին հաղորդում է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Յ. Մ.-ն 2017 թվականի հունիսի 28-ին հաղորդում է տվել, որ 2011 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով որոշում է կայացվել արգելանք կիրառել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի վրա: Սակայն ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի հակադիր կատարողը, առանց դատարանի որոշման և պատշաճ կարգով իրեն ծանուցելու, ապօրինի արգելանք է դրել նաև իր աշխատավարձի ու կենսաթոշակի վրա՝ շուրջ երեք տարի /մինչև նշված գործով դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը/ իրեն ու ընտանիքի անդամներին զրկելով այդ գումարների տնօրինման իրավունքից:

Այսպիսով, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]