1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեուլը կրկին Փենյանին առաջարկել Է բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների գծով

Սեուլը կրկին Փենյանին առաջարկել Է բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների գծով
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել Է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը:

Սեուլը Փենյանի հետ բանակցությունների գաղափարն առաջադրել Է հուլիսի 17-ին: Փանմունջոմ սահմանային կետում որպես այդ կոնսուլտացիաների հնարավոր ժամկետ Է դիտվել հուլիսի 21-ը, սակայն հյուսիսկորեական կողմի արձագանքն այդպես Էլ չի ստացվել: Նաեւ հարավկորեական կողմը հանդես Է եկել այդ նույն վայրում օգոստոսի 1-ին Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպելու առաջարկությամբ: Չինաստանի ԱԳ նախարարությունը ողջունել Է Հարավային Կորեայի գործողությունները՝ նշելով, որ երկու կողմերի միջեւ հարաբերությունների բարելավումը համապատասխանում Է իրենց հիմնարար շահերին, ինչպես նաեւ ավանդ Է ներդնում Կորեական թերկաղզու իրադրության բարելվման գործում:

Սելուլի այս քայլին ավելի զուսպ են վերաբերվել Տոկիոյում, որտեղ նշել են, որ այդ գործողությունները չեն հակասում Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ վերջերս կայացած հանդիպմանն ընդունված հայտարարությանը, որտեղ նշված Է, որ կողմերը մտադիր են գործադրել բոլոր ջանքերը՝ Կորեական թերակղզին միջուկազերծելու եւ Կյուսիսային Կորեային բանակցությունների վերադարձնելու նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նույնպես հավանություն Է տվել Հարավային Կորեայի առաջարկությանը եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կոչ Է արել ընդունելու այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]