1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու կարգը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է երկարաձգված ՀՀ անձնագրով 
վիզա տրամադրելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ:

«Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է:  Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում: Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]