Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը ֆինանսիստ Սքարամուչիին կնշանակի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն. WSJ

Թրամփը ֆինանսիստ Սքարամուչիին կնշանակի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն. WSJ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլսի 20-ին այս մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Ըստ Սպիտակ տան աղբյուրների՝ այս որոշման մասին կհայտարարվի հուլիսի 21-ին: Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցումների տնօրենը ղեկավարում Է Միացյալ Նահանգների վարչակազմի ամբողջ հանրային տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը: Մինչեւ ընթացիկ տարվա մայիսն այդ պաշտոնն զբաղեցնում Էր Մայքլ Դուբքեն, որն ավելի վաղ գլխավորում Էր Crossroads Media ընկերությունը, որը խորհրդավտության եւ քաղաքական գովազդի բնագավառում ծառայություններ Էր մատուցում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Մինչեւ Դուբքեն հիշյալ պաշտոնում աշխատել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

Սքարամուչին 2016 թվականի ամռանը մտել Է Թրամփի շտաբը եւ նրան օգնել միջոցներ ներգրավելու նրա նախընտրական արշավի կարիքների համար: Մինչ այդ ֆինանսիստն աջակցություն Է ցույց տվել նախագահական աթոռին հավակնող այլ հանրապետականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]