Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Ֆրանսիան հստակեցնում են ուռուցքաբանության ոլորտում համագործակցության քայլերը

Հայաստանն ու Ֆրանսիան հստակեցնում են ուռուցքաբանության ոլորտում 
համագործակցության քայլերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ այս տարվա փետրվարին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի  հետ Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքում երկարատև համագործակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Հուլիսի 21-ին նախարարն ընդունել է ինստիտուտի միջազգային համագործակցության գծով ղեկավար Սերժ Բոնաթիեին, ֆինանսական տնօրեն Ստեֆան Ստեֆանյանին և «Գրուպ Ռիլիզ»-ի նախագահ Ռենի Մաքինաջյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանը ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին ծանոթացրել է Հայաստանում ուռուցքաբանական  ծառայության վերջին տարիների զարգացումները, ներկայիս իրավիճակը, ինչպես նաև առկա խնդիրները։  Բարձր գնահատելով Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացմանն ուղղված աջակցության պատրաստակամությունը` նախարարը շեշտել է, որ ճիշտ ուղով ընթանալու համար անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե որ կետից է սկսվելու առաջընթացքը։

Սերժ Բոնաթիեին նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիական բրենդը և Գյուստավ Ռուսսիի մենեջմենտը Հայաստան բերելու պայմանավորվածությունը պարտադրում է եղած հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել։ Նրա խոսքով` որոշ երկրներում ժամանակակից սարքավորումներով շքեղ ուռուցքաբանական հիվանդանոցներ կան, սակայն շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Գյուստավ Ռուսսի ինստիտուտում։ Ֆրանսիացի մասնագետի գնահատմամբ գաղտնիքը կառավարման և բուժման ճիշտ կազմակերպման մեջ է։ Հենց այդ հմտություններն էլ ցանկանում են բերել Հայաստան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման  ընթացքում քննարկել Գյուստավ Ռուսսիի հետ Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղված համագործակցության հստակեցված քայլերը, որոնք մշակման փուլում են։

Լևոն Ալթունյանը ֆրանսիական բրենդի մուտքը կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]