Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ

Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից. ՀՀԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 20-ին կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը: Շարմազանովը փաստեց, որ Չավուշօղլուն մի երկրի ներկայացուցիչ է, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որի պառլամենտում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին ծեծի են ենթարկում, ինչպես 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապին, մի պետություն է, որն օժանդակում է Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական քաղաքականությանն Արցախի նկատմամբ:

«Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից: Թուրքիան անելիք չունի այստեղ, և այդ երկիրը մի օր, ուզի, թե չուզի, պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես միջազգային սուբյեկտ, որովհետև  աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով: Եւ եթե խոսում է օկուպացիայից, պետք է օր առաջ դուրս բերի իր զորքերը օկուպացված Կիպրոսից, որն, ի դեպ, ԵՄ անդամ երկիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]