Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով

Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը,  որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:

«Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկում ծավալելը:  ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքներին, ապա նա նշեց, թե կառավարութան և խորհրդարանական մակարդակում հարցը քննարկվել է: «Ասեմ որ ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաև հայաստանյան քաղաքացիների համար, բայց որ խնդիրներ բոլոր միություններում էլ կան, սակայն նույնիսկ այդ խնդիրներով հանդերձ ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի: Այն խոսակցությունները, որ պետք է դուրս գանք Միությունից, մեր շահերից չեն բխում, և ի վերջո մենք չենք անդամակցել որևէ  պետության լավություն անելու համար»,-ասաց նա:

Խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏմ-ից դուրս գալու առաջարկությունների մասին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ իր համար նորություն չէ, որ «Ելք»-ից որոշ գործիչներ և կոնկրետ «Լուսավոր Հայաստանն» իր քաղաքական պլատֆորում չեն ողջունում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անադամակցությունը: «Դա իրենց խնդիրն է, և պետք է նշեմ, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լոկ քաղաքական որոշում չէ, դա ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով: Երբ մենք որոշում էինք կայացրել՝ հստակ հաշվարկներ ենք արել և դրանք եղել են ի օգուտ Հայաստանի, թե ի՞նչ կշահի գյուղացին, ի՞նչ է շահում դրանից տուրիզմը: Մենք միացել ենք  170 միլիոնանոց շուկային»,- ընդգծեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ անդամակցությունից ՀՀ-ի պատրաստի արտադրանքի ծավալների աճ է ապահովվել, զբոսաշրջիկների թիվն է ավելացել ԵԱՏՄ անդամ երկրների շնորհիվ, այդ թվում՝ նաև դեպի Արցախի Հանրապետություն:

«Սա նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է, որովհետև մեկ այլ բան է, որ ներդրողը 3 միլիոնանոց շուկայում է, լրիվ այլ բան է, որ ներդրողը 170 մլն շուկայում է: Իհարկե, կան խնդիրներ, իսկ ո՞ր միությունում չկան խնդիրներ՝ ԵՄ-ում չկա՞ն, ՆԱՏO-ում չկա՞ն»,- հարց ուղղեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցության օգտին միայն ՀՀԿ-ն չէ քվեարկել: «Սա եզակի հարցերից է, որ խորհրդարանական մեծամասնությունն է կողմ քվեարկել, ընդ որում՝ նաև ընդդիմադիր պատգամավորներից: ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրե՞լ են, թե ինչքան վնասներ են նրանք կրելու: Գազի գինը մի քանի անգամ նվազել է»,- ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական հարցեր, ամփոփել  աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]