Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին

«Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ-
ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոնակո»-ի ղեկավարությունը մտադիր է դիմել Ֆրանսիայի ֆուտբոլային լիգա և ՖԻՖԱ՝ Եվրոպայի առաջատար ակումբների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը: Պատճառն առանց «Մոնակո»-ի ղեկավարությանը տեղյակ պահելու հարձակվող Կիլիան Մբապեի ու նրա գործակալի հետ կապերի հաստատումն է:  

«Մոնակո»-ն ցավում է, որ Եվրոպայի առաջատար ակումբները բազմիցս կապ են հաստատել Կիլիան Մբապեի և նրա շրջապատի հետ առանց մեր թույլտվության: Որպեսզի վերջ տրվի այդ անընդունելի իրավիճակին՝ «Մոնակո»-ն նախատեսում է դիմել LFP ու ՖԻՖԱ»,- ասված է հայտարարության մեջ:

18-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]