Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չի կարելի մարդկանց ստիպել սովորել լեզու, որը նրանց մայրենին չէ. Պուտին

Չի կարելի մարդկանց ստիպել սովորել լեզու, որը նրանց մայրենին չէ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթույլատրելի է մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան մակարդակն իջեցնելը նաև ռուսերենի դասավանդման ժամանակ: Սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»,- ասել է Պուտինը ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսերենը պետական, ազգամիջյան շփման լեզուն է

«Այն (ռուսերենը) չի կարելի ոչ մի բանով փոխարինել: Այն մեր բազմազգ երկրի բնական, հոգևոր կաղապարն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ժողովուրդների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անքակտելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, կամավոր իրավունք»,- ասել է Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]