1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից

ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի 
դահլիճից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ կայացավ ՊՊԾ գնդի գրավման  18 մեղադրյալների գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտպանները միջնորդեցին, որպեսզի դատարանից հեռացված 15 ամբաստանյալները բերվեն դահլիճ: Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:

 Հետագայում, սակայն, ամբաստանյալները մի քանի անգամ ոտքի չկանգնեցին, ուստի դատավորը սանկցիա կիրառեց բոլորի նկատմամբ` 10 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Սանկցիա չկիրառվեց միայն Արամ Մանուկյանի, Գևորգ Իրիցյանի և Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, ովքեր ունեն առողջական խնդիրներ:

Դատական նիստի ընթացքում Արտյուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաև մի քանի պաշտպանների նկատմամբ` դատական նիստերի դահլիճում ներկա չգտնվելու համար: Նրանց մի  մասը նպատակահարմար չի գտել   առանց պաշտպանյալների ներկա գտնվել նիստերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]