Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ:

Սոնգ Հա-Ջինը նշել է, որ կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, և այցի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ: Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նշված բնագավառերնում հայ-կորեական կապերի զարգացմամբ, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]