Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկաստանի նախագահ Է դարձել Ռամ Նաթ Քովինդը

Հնդկաստանի նախագահ Է դարձել Ռամ Նաթ Քովինդը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել Էր կառավարող Բհարաթիա ջանաթա պարտին (ԲՋՊ, Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել Է Հնդկաստանի նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ընտրական հանձնաժողովը: NDTV հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Քովինդը հավաքել Է քվեատուների ձայների ավելի քան 65 տոկոսը:

Քովինդը դարձել Է 1950 թվականից ի վեր երկրի 14-րդ նախագահը, երբ Հնդկաստանում սահմանվել Է նախագահի պաշտոնը: Բացի դրանից Քովինդը դարձել Է դալիթներից սերած երկրորդ նախագահը. Հնդկաստանում այսպես են կոչում անձեռնմխելիների ստորին կաստաների անդամներին: Երկրի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի լիազորությունները լրանում են հուլիսի 24-ին, պետության ընտրյալ ղեկավարը պաշտոնը կստանձնի հաջորդ օրը:
Ռամ Նաթ Քովինդը ծնվել Է 1945 թվականին Բրիտանական Հնդկաստանի Միացյալ Նահանգներում (այժմ Ութար Փրադեշի նահանգ) դալիթների ընտանիքում: Առեւտրի եւ իրավունքի բակալավի աստիճան Է ստացել Քանփուրի համալսարանում, այնուհետեւ 16 տարի փաստաբան Է աշխատել Դելիի Բարձր դատարանում եւ երկրի Գերագույն դատարանում:

1994 թվականին Ութար Փրադեշի նահանգից ընտրվել Է խորհրդարանի վերին պալատում, դրա անդամ Է եղել մինչեւ 2006 թվականի մարտը: 2015 թվականի օգոստոսին նշանակվել Է Բիհարի նահանգի նահանգապետ (այժմ հեռացել Է պաշտոնից նախագահի թեկնածու առաջադրվելու պատճառով): Ամուսնացած Է, ունի որդի եւ դուստր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]