Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը

Կայացավ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին նվիրված «Խորհրդավոր հիշողություններ» գեղանկարի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ նկարիչ Հակոբ Հակոբյանի «Խորհրդավոր հիշողություններ» եռամաս գեղանկարի շնորհանդեսը: Գեղանկարը նվիրված է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին և նրա պատվին ստեղծված «Միրզոյան-քառյակ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին կայացած շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև միջազգային մրցույթի դափնեկիր «Միրզոյան-քառյակը», ցուցադրվեց կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմ:

«Նյու Յորքից հայրենիք վերադարձել եմ իմ վերջին նկարներից մեկով՝ նվիրված Էդվարդ Միրզոյանին ու «Միրզոյան-քառյակ»-ին: Միշտ ոգեշնչված եմ եղել Միրզոյանի արվեստով, ծանոթացա նաև քառյակի անդամների հետ, ինչը ոգեշնչեց՝ մտածելու նկարի ստեղծման մասին: Գեղանկարի առաջին մասը ներկայացնում է սկիզբը՝ Միրզոյանի անցած կյանքն ու ստեղծագործությունը, 2-րդ մասում գույները ներկայացնում են նրա  «Շուշանիկ» ստեղծագործությունն այնպես, ինչպես ես եմ զգում, իսկ 3-րդը՝ վերջն է՝ Էդուարդ Միրզոյանի բացակայությունը»,-ասաց Հակոբ Հակոբյանն ու հավելեց, որ  նկարի համար աշխատել է մոտ 1 տարի: Նկարել է Նյու Յորքում՝ ավելի ոգեշնչված հայրենիքի կարոտով:

«Միրզոյան-քառյակ»-ի ջութակահարներից Սոնա Ազարյանն ասում է, որ սոցիալական ցանցում են ծանոթացել Հակոբ Հակոբյանի հետ: «Նրան ուղարկեցի մեր բոլոր ձայնագրությունները, նրան հատկապես դուր եկավ «Շուշանիկ»-ը: Եվ միասին իրականացրեցինք այս գաղափարը»,-ասաց նա:

Ռեժիսոր Անաստասիա Ֆադեևայի հեղինակած ֆիլմը ներկայացնում էր հուշեր Միրզոյանի մասին: Կոմպոզիտորի մասին էին պատմում կինը և նշանավոր երաժիշտ Յուրի Բաշմետը:

«Այս ֆիլմն ինձ համար ծանոթություն էր Հայաստանի հետ: Ես այն նկարահանեցի Հայաստան գալուց ընդամենը 3 ամիս հետո, ինչում ինձ շատ օգնեց ամուսինս»,-ասաց ռեժիսորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]