Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը

Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում հստակ ներկայացրեց հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը նկատեց՝ Սերժ Սարգսյանը ներկայացրեց, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և, իհարկե, այդ երկիրն ունի իր հետաքրքրությունները: «Հայաստանը կարող է առավելագույնս օգտագործել դաշնակցի կողմից տրված հնարավորությունները: Շատ բաներ կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ հենց Հայաստանից: Բանակի, տնտեսության, գիտության և այլ ոլորտների զարգացումն առաջին հերթին կախված է Հայաստանից»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` հայկական քաղաքականության մեջ հազվադեպ են աչքի ընկնում այնպիսի մարդիկ, ովքեր տարբեր հարցերի շուրջ հստակ ձևակերպում են սեփական մտքերը եւ տրամաբանորեն այն ներկայացնում: «Սերժ Սարգսյանը հարցազրույցում չխուսափեց պատասխանել որեւէ հարցի՝ ներառյալ նաև քաղաքական իր ապագայի մասին: Դա է հենց Նախագահի յուրահատկությունը: Դա խոսում է նաև նրա փորձի մասին, վերջիվերջո այդքան տարի է՝ քաղաքականության մեջ է»,- եզրափակեց Միհրանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]