Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքագետը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության ամրապնդման բանալին համարում է Հայաստանը

Քաղաքագետը Հարավային Կովկասում Ռուսաստանի  ազդեցության ամրապնդման բանալին համարում է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհաքաղաքական  տեսանկյունից Ռուսաստանի համար շատ կարևոր է Հարավային Կովկասում ազդեցության ամրապնդումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Քաղաքագետների մի մասը կարծում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի  ազդեցության ամրապնդման բանալին Թբիլիսիում է, մյուսները` Բաքվում: Իմ  կարծիքով`  Հարավային Կովկասում Ռուսաստանի  ազդեցության ամրապնդման բանալին Երևանում է»,- ասաց Միհրանյանը:

Նրա կարծիքով` Հարավային Կովկասում ազդեցության պահպանման տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում  Ռուսաստանի երկակի դիրքորոշումը այնքան էլ հուսալի չի:

«Ռուսաստանի ներկայիս նպատակն է պահպանել իր ազդեցությունը Ադրբեջանում և չվատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Կարծում եմ, Հարավային Կովկասում ազդեցությունը ամրապնդելու համար ոչ այնքան հուսալի ճանապարհ է: Այնուամենայնիվ, տվյալ փուլում Բաքվի տրանսպորտային, տնտեսական և այլ կապերը Իրանի և Թուրքիայի հետ ռուսական կողմի միջնաժամկետ հետաքրքրությունների շրջանակում են»,- նշեց քաղաքագետը:

Քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը բավականին մեկուսացված երկիր է.  ամերիկյան, եվրոպական մամուլում այդ պետությունը բնութագրվում է որպես միապետական ռեժիմ ունեցող երկիր, որտեղ  չկան տարրական ազատության իրավունքի նորմերը և այսպիսի երկրները շատ  հաճախ անտեսում են միջազգային կառույցների կարծիքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]