Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ով հիվանդների մահացությունը գրեթե կիսով չափ կրճատվել Է. ՄԱԿ

2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ով հիվանդների մահացությունը գրեթե կիսով չափ կրճատվել Է. ՄԱԿ
 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակում համաշխարհային հանարկցությունը դրական առաջընթացի Է հասել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի բնագավառում, ասված Է մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ)/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ)՝ հուլիսի 19-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2016 թվականին ՄԻԱՎ-ով ապրող 36,7 միլիոն մարդուց 19,5 միլիոնը բուժման հնարավորություն ուներ, իսկ ՁԻԱՀ-ի հետ կապված մահացությունը 2005 թվականի 1,9 միլիոնից 2016 թվականին նվազել Է մինչեւ 1 միլիոն»,- ասված Է փաստաթղթում: Հիվանդության դեմ պայքարի բնագավառում ամենամեծ հաջողությունները ձեռք են բերվել Աֆրիկայի հարավում: Այդ տարածաշրջանին Է բաժին ընկնում, հիշեցնում են զեկույցի հեղինակները, մոլորակի այն բոլոր մարդկանց ավելի քան կեսը, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով: 2010 թվականից տարածաշրջանում մահացությունը նվազել Է 42 տոկոսով, իսկ վարակման նոր դեպքերի թիվը՝ 29 տոկոսով:

Զեկույցում հիմնական ուշադրությունը նվիրված Է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրին, որն ստացել Է «90-90-90» անվանումը: Ծրագրի անվանման մեջ թվերն այն ցուցանիշներն են որոնց պլանավորվում Է հասնել. ՄԻԱՎ-ով ապրողների 90 տոկոսը պետք Է իմանա իր կարգավիճակի մասին, այն մարդկանց 90 տոկոսը, ում մոտ ախտորոշված Է վարակը, կստանա հակառետրովիրուսային բուժում, այդ բուժումն անցած մարդկանց 90 տոկոսի մոտ կդիտվի վարակի ճնշում: 2016 թվականի դրությամբ իր կարգավճակի մասին իմացել Է ՄԻԱՎ-ով ապրողաների 70 տոկոսը, անհրաժեշտ բուժում Է ստացել 77 տոկոսը, իսկ վարակի ճնշման հաջողվել Է հասնել 82 տոկոսի դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]