Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտ

Լոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն չի քննարկել կոալիցիոն կառավարությունից դուրս գալու հարց, դրանք հնարած լուրեր են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով նաև, որ հուլիսի 18-ին Երևանում կայացած ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի նիստում որևէ գաղտնի քննարկում չի եղել, դրան մասնակցել է առնվազն 50 մարդ:  «Կառավարությունից դուրս գալու մասին որևէ բառ անգամ չի հնչել, սուտ է հնարվում: Նիստում քննարկվել է կոալիցիայում լինելու գործընթացը, այն, թե ինչպես է կառավարությունն աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի և ուր ենք գնում բարեփոխումների, ներդրումային դաշտի աշխուժացման ուղղությամբ: Ինչի մասին խոսում եք, բացարձակ հնարովի է: Նույնիսկ նիստին ԱՄՆ-ից որևէ մեկը չի մասնակցել, ինչի մասին գրվել էր թերթերից մեկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Լոքյանը:

ԶԼՄ-ներից մեկում լուր էր հրապարակվել, թե ՀՅԴ-ի սփյուռքահայ անդամները դժգոհություն են հայտնել հայաստանյան գործընկերների գործելաոճից, կոալիցիոն կառավարությանն անդամակցելուց և պահանջել դուրս գալ գործադիրի կազմից:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]