Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանը Գերմանիային առաջարկել է փոխանակել կալանավորված լրագրողին երկու թուրք գեներալի հետ

Էրդողանը Գերմանիային առաջարկել է փոխանակել կալանավորված լրագրողին երկու 
թուրք գեներալի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Գերմանիային թուրքական կողմում կալանավորված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին փոխանակել Գերմանիայում գտնվող երկու թուրք նախկին գեներալների հետ: Վերջիններս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան էին խնդրել Գերմանիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Bild-ը՝ հենվելով դիվանագիտական իր աղբյուրների վրա:

«Իհարկե, մենք չէինք կարող գնալ նման գործարքի»,- հայտնել էին Գերմանիայի ԱԳՆ-ից:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Յուջելի գործը հրատապության կարգով, ամենակարճ ժամկետներում քննելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]