1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քուվեյթը վտարում Է 15 իրանցի դիվանագետների

Քուվեյթը վտարում Է 15 իրանցի դիվանագետների
 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմը, հաղորդել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դիվանագիտական միջոցներ ձեռնարկեցինք երկրում Իրանի դիվանագիտության ներկայացուցիչների դեմ՝ Քուվեյթի իրավունքների պաշտպանության համար»,- հեռուստաալիքին հայտարարել Է երկրի տեղեկատվության նախարարը:

Ինչպես հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները, հուլիսի 20-ին երկրի իշխանությունները նոտա են հղել Իրանի դեսպանությանը, որտեղ դիվանագետներին տեղեկացրել են զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմի փակման մասին: Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են 45 օրվա ընթացքում հեռանալ երկրից, այսպիսով, երկրում մնում են ընդամնեը չորս դիվանագետներ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Նաեւ Քուվեյթի կառավարությունը դադարեցնում Է Իրանի հետ բոլոր միջկառավարական կոմիտեների աշխատանքը:

Այս միջոցները հետեւել են Քուվեյթի դատարանի՝ հուլիսի 16-ին կայացրած դատավճռից հետո: Դատարանը բանտարկության Է դատապարտել «ալ Աբդալի» խմբավորման բջջի անդամներին: Մեղադրող կողմը պնդել Է, որ զինյալները վարժանքներ են անցել Իրանում «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]