Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի՝ մրցակիցը «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը թե «Բարսելոնա»-ն. Հենրիխ Մխիթարյան

Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի՝ մրցակիցը «Սիթի»-ին է, 
«Ռեալ»-ը թե «Բարսելոնա»-ն. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «կարմիր սատանաները» միշտ ձգտում ենք հաղթանակի՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը:

«Ես վստահ եմ, որ ավելի լավ մրցաշրջան ենք ունենալու 2017-2018-ում, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին և ես կարող եմ ավելին: Շարունակելու ենք քրտնաջան աշխատել և հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում մրցաշրջանի մեկնարկից առաջ գոլեր խփելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի համաձայն՝ ասել է Մխիթարյանը:

Խոսելով առաջիկա մանչեսթերյան դերբիից հայ կիսապաշտպանը փաստել է. «Իհարկե սա ընկերական հանդիպում է, բայց փորձելու ենք խաղալ մեր լավագույն խաղը, վերջիվերջո մրցում ենք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Ամեն դեպքում նրանց դեմ խաղը վեր է պարզապես ընկերական լինելուց: Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղում, կապ չունի, թե «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը, թե «Բարսելոնա»-ն»:

Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» երկու հանդիպում են անցկացրել՝ երկուսում էլ հաղթանակ տոնելով: Մխիթարյանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]