Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը

Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում, որով հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ նոր խաղատներ կարող են կառուցվել հատուկ հատկացված գոտիներում՝ Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի: Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]