Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում հնարավոր կլինի իշխանություններին ներկայացնել հանրագիր

Հայաստանում հնարավոր կլինի իշխանություններին ներկայացնել հանրագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրինագծին, որով Հայաստանում հնարավոր է դառնում իշխանություններին հանրագիր ներկայացնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին միջնորդագիր ներկայացնելու իրավունքը նախատեսված է Հայաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածով:

Համապատասխան գերատեսչությունները այն պետք է քննարկեն մեկ ամսվա ընթացքում: Ըստ նախագծի հիմնավորման, այս ժամկետը կարող է երկարաձգվել լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կամ միևնույն հարցով մեկից ավելի միջնորդագրի առկայությամբ: Առանձին դեպքերում, երբ հարցի քննարկման համար աշխատանքային խումբ է ստեղծվում, քննարկման ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]