Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աֆղանստանում առնվազն 16 զինվորականներ են զոհվել թալիբների հարձակման ժամանակ

Աֆղանստանում առնվազն 16 զինվորականներ են զոհվել թալիբների հարձակման ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 16 ուժայիններ են սպանվել հուլիսի 20-ին Աֆղանստանի հարավային մասում «Թալիբան» արմատական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ, հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղական ժամանակով 02:00-ին «Թալիբանի» զինյալների խումբը Շախ Վալի Քոթի օկրուգի Քանդալանի շրջանում (Ղանդահարի նահանգ - խմբ.) գրոհել Է անվտանգության ուժերի հսկիչ անցակետերը՝ սպանելով 16 մարդու, որոնց թվում տասը զինվորականների եւ ոստիկանության վեց աշխատակիցների»,- գործակալությանը հայտնել Է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ եւս յոթ ոստիկաններ վիրավորվել են: «Թալիբանը» նույնպես կորուստներ Է կրել, սակայն ոչնչացված զինյալների ստույգ թիվը պաշտոնյան չի հայտնել:

Ղանդահարի ոստիկանության ներկայացուցիչ Զիա Դուրանին հավաստել Է հարձակման փաստը, սակայն հրաժարվել Է հայտնել միջադեպի մանրամասները՝ նշելով, որ հետաքննությունն Է սկսվել:

Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել Է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքի Էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետության» ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]