Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները տեղի կունենան բարձրացված անվտանգության ռեժիմում

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները տեղի կունենան բարձրացված անվտանգության ռեժիմում

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանություններն անվտանգության բարձրացված միջոցներ կձեռնարկեն Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններում կարգի ապահովման համար: Հուլիսի 19-ին այս մասին հայտնել Է Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) ղեկավար Տիբիսայ Լուսենան Venezuela de Televisiցn հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ մասնավորապես, որոշում Է ընդունվել քվերարկության համար 750 կետեր տեղափոխել ավելի հանգիստ շրջաններ, ինչպես նաեւ «(կետերի շուրջն) անվտանգության պարագիծն ընդլայնել մինչեւ 500 մետր»:

Տեղամասերի մի մասը կփակվի: Ինչպես նշել Է ԱԸԽ-ի ղեկավարը, ոչ անվտաննգ շրջանների բնակիչները կարող են քվեարկել իրենց մունիցիպալիտետի ցանկացած այլ կետում կամ Կարակասի կենտրոնական տեղամասում: Սահմանադրական ասամբեայի ընտրությունները, որը կարող Է բարենորոգել պետական կառավարման համակարգը եւ փոխել Վենեսուելայի հիմնական օրենքը, նշանակված են հուլիսի 30-ին: Այս մարմնի գումարման մասին հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշումը, ընդ որում առանց նախնական հանրաքվե անցակացնելու, բողոքներ Է հարուցել խորհրդարանը վերահսկող ընդդիմության եւ Գլխավոր դատախազության կողմից եւ հանգեցրել երկրի իրադրության սրման: Ապրիլի սկզբից հանրապետությունում ընթանում են բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաները գործադիր իշխանության դեմ: Դրանց համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի վճիռները, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները: Այդ ընթացքում զոհվել Է ավելի քան 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը հայտնվել Է կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]