Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոլումբիայի նախարարների կաբինետը եւ նախագահի վարչակազմի աշխատակիցները հրաժարական են տվել

Կոլումբիայի նախարարների կաբինետը եւ նախագահի վարչակազմի աշխատակիցները հրաժարական են տվել
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի նախարարների կաբինետը, նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի բարձրաստիճան խորհրդականներն ու աշխատակիցները հրաժարական են տվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այս մասին հայտնել Է հանրապետության ղեկավարի վարչակազմի գլխավոր քարտուղար Ալֆոնսո Պրադան:

Նախարարների կաբինետի եւ բարձրաստիճան պաշտոնյաների որոշումը թելադրված Է երկրի պետական կառավարման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ եւ հասարակության մեջ նախագահի վարկանիշի անկմամբ: Կոլումբիայի կառավարությունում տեղերի վերաբաշխման որոշումն ընդունում Է նախագահը, որն առայժմ դեռեւս պաշտոնապես չի հայտարարել, թե նախարարներից ով կմնա իր տեղում, իսկ ով հարկադրված կլինի հեռանալ իր պաշտոնից:

Առաջիկա նախագահական ընտրությունների առաջին փուլը Կոլումբիայում կկայանա 2018 թվականի մայիսի 27-ին, իսկ գործող նախագահի մանդատը լրանում Է 2018 թականի օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]