Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի անդամներին

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման 
միջազգային աշխատանքային խմբի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հուլիսի 18-ին ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմից:
Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։
Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։
Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռնված հնարավորության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am