Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիացի հոգեբանների ու հոգեբույժների մասնագիտական խումբը կաշխատի Գյումրիում

Ֆրանսիացի հոգեբանների ու հոգեբույժների մասնագիտական խումբը կաշխատի 
Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հոգեբանների մասնագիտական խումբը 2 օր կաշխատի Գյումրիում:
Գյումրու քույր քաղաք Կրետեյից ժամանած բժիշկների պատվիրակությունը գլխավորում էր հոգեբույժ, հոգեվերլուծող, Փարիզի Հոգեվերլուծական Միության անդամ, մանկական հոգեբույժ Պատրիկ Ալեսյան: Ֆրանսիացի բժիշկները համագործակցում են Գյումրիում գործող «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի հետ, որը գլխավորում է հոգեբան Արմինե Գմյուր Կարապետյանը: Գյումրի կատարած այցի ընթացքում նախատեսված են հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակումներ:

Հուլիսի 20-21-ը Գյումրու «Արևամանուկ» հիմնադրամում տեղի կունենա հանդիպում հայ և ֆրանսիացի մասնագետների միջև՝ երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ: Նախատեսվում է նաև տեսակամուրջ Գյումրիի և Կրետեյի միջև, որին կմասնակցի Կրետեյի հիվանդանոցի տնօրեն գլխավոր բժիշկ պրոֆեսոր Ժան Մարկ Բալեյթը: Համագործակցության ծրագիր կան նաև «Շիրակի պետական համալսարան»-ի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց խմբի անդամ, հոգեբույժ, հոգեվերլուծաբան Պատրիկ Ալեսյանը:
Մինչ նախատեսված հանդիպումները, պատվիրակությանն ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բարձր գնահատելով ֆրանսիացի ժողովրդի հանդեպ հայերի ունեցած բարեկամական կապը, հույս հայտնեց, որ այս երկու երկրների քաղաքաների միջև համագործակցության ծրագրերը կշատանան: Քաղաքապետը խոսեց նաև Կրետեյի և Գյումրու միջև արդեն իսկ առկա համագործակցությունից՝ կարևորելով նմանատիպ այցերն ու ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]