1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բազմակի օգտագործման հայկական առաջին նոթատետրն արդեն վաճառքում է

Բազմակի օգտագործման հայկական առաջին նոթատետրն արդեն վաճառքում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միկրոալիքային վառարանի կամ վարսահարդարիչի օգնությամբ նոթատետրում գրվածը ջնջելը և հաջորդ օրվանից ամեն ինչ սկզբից սկսելն այլևս ֆանտաստիկա չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայացավ EcoPad բազմակի օգտագործման հնարավորությամբ հայկական առաջին նոթատետրի շնորհանդեսը։ 
«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը EcoPad-ի շնորհանդեսի ժամանակ նշեց, որ նոթատետրն ունի յուրօրինակ հատկություններ։ 

«Այս նոթատետրի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարել երիտասարդ հայ ինժեներներ՝ մոտ 4-6 ամիս։ Շատ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել և հպարտ ենք այսօր ասել, որ մեր EcoPad-ը պատրաստված է վերամշակված թղթից»,- ասաց Շաքարյանը։ 

Նոթատետրը հնարավոր է օգտագործել մի քանի անգամ՝ դնելով այն միկրոալիքային վառարանի մեջ կամ չորացնելով վարսահարդարիչի օգնությամբ։ 

EcoPad-ը միկրոալիքային վառարանում մեկ բաժակ ջրի հետ դնելուց 4 րոպե հետո այնտեղ արված բոլոր գրառումներն անհետանում են և ունենում ենք բոլորովին նոր նոթատետր։ Վառարանում դնել կարելի է 10 անգամ, իսկ վարսահարդարիչով կրկնակի կարելի է օգտագործել։  

EcoPad-ն իրեն կից ունի բջջային հավելված, որը հասանելի է և՛ Android, և՛ IOS բջջային օպերացիոն համակարգերի համար։ Այն հնարավորություն է տալիս նոթատետրում եղած ողջ ինֆորմացիան սքանավորել և պահպանել այդ համակարգի մեջ։ Նոթատետրը բաղկացած է 70  էջից և տրված է հատուկ կետիկավոր բաժանում, որպեսզի, թե՛ նկարողներին, թե՛ պարզապես գրառումների համար ավելի հասանելի լինի։ Նոթատետրի ամրակարն անվտանգ է միկրոալիքային վառարանում դնելու համար, այն ստեղծված է հատուկ նյութից։ 

EcoPad-ն արժե 13.000 դրամ և իր հետ ունի նաև գրիչ, որի հետևի հատվածում կա ռետին։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]