Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում վերջին տասնամյակում մեկ աշխատողի հաշվով ավելացված արժեքը նկատելի աճ է գրանցել

Հայաստանում վերջին տասնամյակում մեկ աշխատողի հաշվով ավելացված արժեքը 
նկատելի աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում աշխատուժի արտադրողականությունն ունի աճի միտում, սակայն աճի տեմպը դեռևս զիջում է համաշխարհային միջին մակարդակին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում:

«Մրցունակ մնալը ենթադրում է արտադրողականության աճ` մրցակիցներին գերազանցող տեմպերով:  Հայաստանում վերջին տասնամյակում մեկ աշխատողի հաշվով համախառն ավելացված արժեքը (ՀԱԱ)  նկատելի աճ է գրանցել: 2010-2015 թվականներին  մեկ աշխատողի հաշվով ՀԱԱ-ն ավելացել է շուրջ 1,700 ԱՄՆ դոլարով (հաստատուն ԱՄՆ դոլար, 2010)` 3% միջին տարեկան աճի տեմպով: Մեկ շնչին բաժին ընկնող ՀԱԱ-ի միջին տարեկան աճի տեմպն էլ ավելի բարձր է` 5%»,- ասված է զեկույցում:

Ինչպես նշված է զեկույցում, 2015 թվականի տվյալներով` Հայաստանը մեկ զբաղվածին ընկնող ՀՆԱ-ով ( ըստ գնողունակության պարիտետի և հաստատուն գների) աշխարհում զբաղեցնում է 110-րդ տեղը:

«Աշխատուժի արտադրողականությունը Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀԱԱ-ի որոշիչ գործոնն է և ունի հետագա աճի անհրաժեշտություն` արտահանելի հատվածի միջոցով: 2005-2014 թթ. ընթացքում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀԱԱ-ն ավելացել է ավելի քան կիսով չափով` հասնելով շուրջ 3,420 ԱՄՆ դոլարի: Կատարողականի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատուժի արտադրողականությունը (մեկ աշխատողի հաշվով ՀԱԱ) պայմանավորում է աճի երկու երրորդը: Զբաղվածության աճը պայմանավորում է աճի շուրջ մեկ քառորդը, իսկ տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմամբ  պայմանավորված է աճի միայն 8%-ը»,- նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի` արտադրողականության հետագա աճը պետք է ընթանա գլխավորապես արտահանելի հատվածի միջոցով:

«Արտադրողականության այս աճը դրական ազդեցություն կունենա հարակից ծառայությունների հատվածի վրա` աստիճանաբար տարածվելով նաև ոչ արտահանելի հատվածում: Աշխատաշուկայում մրցակցությունը կդառնա ուղղորդող մեխանիզմ` գործելով արտահանելի հատվածում`աշխատավարձերի աճի միջոցով:

Մյուս կողմից` տնտեսության վերափոխման մասշտաբն ու արդյունքները մեծապես պայմանավորված կլինեն ավանդական ոլորտների, մասնավորապես` գյուղատնտեսութ յան զարգացմամբ: Ակնկալվում է, որ այս ոլորտներում արտադրողականության աճը կհանգեցնի որոշակի աշխատատեղերի զուտ կորստի (կգերազանցի ընդլայնված արտադրության շնորհիվ ստեղծված աշխատատեղերի թիվը): Տնտեսության արտահանելի ոլորտներում ստեղծված հնարավորությունները պետք է կարողանան կլանել ավանդական ոլորտների և գյուղատնտեսական հատվածի ավելցուկ աշխատուժը` առաջացնելով կառուցվածքային փոփոխութ յունների և հմտությունների զարգացման անհրաժեշտութ յուն»,- ասված է Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]