1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԻԻՀ միջև Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը

Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԻԻՀ միջև Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստում հավանության է արժանացել Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «MEHR» լրատվական կայքը:

Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 203 պատգամավոր, որոնցից 145-ը կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ, և 3-ը ձեռնպահ:

Բացի այդ, ԻԻՀ խորհրդարանի հյուսիսային իրանահայության պատգամավոր, դոկտոր Կարեն Խանլարյանը նախօրեին «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է ԻԻՀ խորհրդարանում ընդունված մեկ այլ կարևոր՝ «Իրան-Հայաստան համագործակցության ռազմավարական օրինագծի» հաստատման մասին: Խանլարյանի խոսքով՝ այդ օրինագիծն ընդունվել է ԻԻՀ խորհրդարանի ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Հայ պագամավորը նշում է, որ Իրանի համար այդ օրինագիծն ունի ոչ միայն Իրան-Հայաստան, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների  հետ առևտրաշրջանառության սերտացման նշանակություն:

2016 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ Իրանի Իսլ. Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում էր: Եվ այս այցի արդյունքում էր, որ ստորագրվեցին բազմաթիվ փաստաթղթեր: 

Նույն հանդիպման համատեքստում նախագահները կարևորությամբ ընդգծել էին երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]