Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ 
Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը:

Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ