Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ մարզերում 60 հազար աշխատատեղ կստեղծվի մինչև 2025 թվականը

ՀՀ մարզերում 60 հազար աշխատատեղ կստեղծվի մինչև 2025 թվականը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարզերում մինչև 2025 թվականը պետք է բացված լինի մոտ 60 հազար աշխատատեղ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ջանքերի համախմբում՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար» տարածքային զարգացման համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ 
«Այսօր մենք հասել ենք մի ելակետային վիճակի, երբ երկիրը կանգնած է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու, տարածքների մրցունակությունը բարձրացնելու, մարզերում աշխատատեղեր ստեղծելու և բնականաբար եկամուտ և ավելացված արժեք ապահովելու առաջ։ ՀՀ զարգացման 2016-2025 թթ. ռազմավարությունը հստակորեն արտացոլում է, թե մենք ինչ նպատակներ ունենք և ինչին պիտի հասնենք 2025 թվականին: Դա գործնական մի փաստաթուղթ է, համաձայն որի` մենք 2025 թվականին երկրում պետք է ունենանք յուրաքանչյուր տարածքի համար բավականին մեծ ՀՆԱ»,- նշեց Դավիթ Լոքյանը։ 
Նրա խոսքով` Հայաստանի ամենաաղքատ տարածքները չպետք է պակաս ՀՆԱ ունենան հանրապետության միջինը 70 տոկոսից և մարզերում պետք է ապահովել շուրջ 60 հազար աշխատատեղ։ Նախատեսվում է 10 տոկոսի չափով մեծացնել ոչ ֆորմալ գյուղատնտեսական ձեռնարկությունների թիվը և շատացնել երկրում մարդկային կապիտալի հնարավորությունները։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]