Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի կառավարությունում նոր փոխվարչապետեր ու նախարարներ են նշանակվել

Թուրքիայի կառավարությունում նոր փոխվարչապետեր ու նախարարներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 19-ին անակնկալ հանդիպումից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է կառավարության կազմում փոփոխությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նոր փոփոխություններով փոխվել են 5 փոխվարչապետերից 4-ը. փոխվարչապետի  պաշտոնում են նշանակվել Բեքիր Բոզդաղը (նախկին արդարադատության նախարար), Ֆիքրի Ըշըքը, Ռեջեփ Աքդաղը (նախկին առողջապահության նախարար) և Հաքան Չավուշօղլուն: ոոխվարչապետի պաշտոնը պահել է Մեհմեթ Շիմշեքը:

Նոր որոշմամբ փոխվել են հետևյալ նախարարները. արդարադատության նախարար է նշանակվել Աբդուլհամիթ Գյուլը, աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար՝ Ժուլիդե Սարը Էրօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար՝ Օսման Աշքըն Բաքը, սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար՝ Ահմեթ Էշրեֆ Ֆաքըբաբան, մշակույթի և զբոսաշրջության նախարար՝ Նուման Քուրթուլմուշը (նախկին փոխվարչապետ), ազգային պաշտպանության նախարար՝ Նուրեթին Ջանիքլին, առողջապահության նախարար՝ Ահմեթ Դեմիրջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]