Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիեւը Թբիլիսիին երկու անգամ մերժել Է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում

Կիեւը Թբիլիսիին երկու անգամ մերժել Է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում
 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա Է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում Է ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված Էր, Ուկրաինա են ուղարկվել (Սահակաշվիլի հանցանքի – ծանոթ. խմբ) ապացույցներ, եւ այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող Է ընդունել այն որոշումները, որն ընդունելի Է իր համար»,- ասել Է նախարարը: Ծուլուկիանին ընդգծել Է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սահակաշվիլիի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]