Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում դատարանը չեղյալ Է հայտարարել աճուրդով Մադոննայի անձնական նամակների եւ լուսանկարների վաճառքը

ԱՄՆ-ում դատարանը չեղյալ Է հայտարարել աճուրդով Մադոննայի անձնական նամակների եւ լուսանկարների վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանն ամերիկացի երգչուհի Մադոննայի պահանջով չեղյալ Է հայտարարել այն աճուրդը, որտեղ պլանավորովում Էր վաճառքի հանել նրա անձնական նամակները, ինչպես նաեւ նրան պատկանող լուսանկարները, ներքին սպիտակեղենը եւ այլ իրեր: Հուլիսի 18-ին այս մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մադոննան ավելի վաղ արագացված ընթացակարգով հարուցել Է դատական հայց՝ Gotta Have It աճուրդային տան աճուրդը չեղյալ հայտարարելու խնդրանքով, որի սկիզբը Նյու Յորքում պլանավորված Էր հուլիսի 19-ին: Ինչպես ընդգծել Է երգչուհին, ինքը համոզված Է եղել, որ հիշյալ առարկաները պահվում են իր մոտ:

Լոտերի թվում, որոնց մասին խոսք Է գնացել հայցում, ռեփեր Թուփաք Շաքուրի՝ Մադոննային հասցեագրված նամակն Է, որտեղ վերջինս պատմել Է նրանից հեռանալու՝ իր որոշման պատճառների մասին:

Gotta Have It-ի ներկայացուցիչները հայտնել են, որ համաձայն չեն դատարանի վճռին: Նրանք Մադոննայի պահանջները համարել են անհիմն: Ընդհանուր առմամբ աճուրդային տունը մտադիր Էր վաճառել երգչուհու հետ կապված ավելի քան 120 իրեր:

Փոպ-աստղը հասել Է մոտավորապես 20 լոտերի հանման: Դրանց թվում են նրա ներքին սպիտակեղենը, սանրը, չեկի գրքույկը, լուսանկարները, ինչպես նաեւ եւս մեկ նամակ, որտեղ Մադոննան անկողմնակալ գնահատականներ Է տվել դերասանուհի Շերոն Սթոունին եւ երգչուհի Ուիթնի Հյուսթոնին: Լոտերը վաճառքի Էր հանել Մադոննայի նախկին ընկերուհի եւ խորհրդատու Դառլին Լուտցը: Մադոննան պնդում Է, որ Լուտցը խաբել Է իրեն եւ իրերը վերցրել առանց թույլտվության: Երգչուհին հայցում ճշտել Է, որ պլանավորվող աճուրդի մասին իմացել Է զանգվածային լրատվամիջոցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am