Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 19.07.2017

Սպասվող լրահոս. 19.07.2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»  լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Զբոսաշրջության պետական կոմիտեն ամփոփում է կիսամյակային աշխատանքը: Այսօր` հուլիսի 19-ին,  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Խզմալյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագիրը և կատարված աշխատանքները։

«Թի-Էս-Դի» ընկերությունը ներկայացնում է նոր արտադրանք՝ «EcoPad»: Այն բազմակի օգտագործման հնարավորությամբ հայկական առաջին նոթատետրն է: EcoPad-ի շնորհանդեսին ներկա կլինեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և այլք:

Երևանում կանցկացվի «Ջանքերի համախմբում՝ ռազմավարական  նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար» խորագրով  համաժողով: Կներկայացվի ԵՄ պիլոտային տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրի մոդելի վրա հիմնված տարածքային զարգացման մոտեցումները,  7 դրամաշնորհ ստացած ծրագրերը: Ներկա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կներկայացնի 2017թ. երկրորդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության մասին: Փաստաթուղթը ներառում է վերջին ընտրությունների ընթացքը եւ հետընտրական ժամանակահատվածը: Զեկույցը կներկայացնի կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Երևանում կցուցադրվի  «Երազողները» ֆիլմը, որին կհաջորդի քննարկում: Հուլիսի 9-ին համացանցում տարածվեց ֆիլմը, որը գրեթե 50 տարի կորած էր համարվում: «Երազողներ» ռոք-խմբի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է Հայկական հեռուստատեսության «Երեւան» կինոմիավորման կողմից 1969 թվականին: Ցուցադրությանը ներկա կլինեն Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, «Երազողներ» ռոք-խմբի անդամ Զավեն Սարգսյանը, կոմպոզիտոր, դիրիժոր, «Երազողներ» ռոք-խմբի անդամ Երվանդ Երզնկյանը:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում էլ հանրությանը կներկայացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահոցներում գտնվող, թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր: Այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու Պետական գանձարանի 51 նմուշի:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]