1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց «Լավագույն մարզական ընտանիք» 
մրցույթի մասնակիցներին

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հուլիսի 18-ի առավոտյան այցելեց Ծաղկաձորի մարզական համալիր, որտեղ մեկնարկել են ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված «Լավագույն մարզական ընտանիք» մրցախաղերը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետ Կարեն Բոթոյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հանդիպեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցախաղում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզական 13 ընտանիքներին՝ քաջալերելով եւ ոգեւորելով նրանց ՀՀ Նախագահի մրցանակի համար ծավալված պայքարում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզից «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում են 13 ընտանիք, որոնցից 1-ը՝ հաշմանդամության կարգ ունեցողի կարգավիճակում: Մարզական 12 ընտանիքներից 7-ը ներկայացնում են Գավառ քաղաքը, 3-ը՝ Հայրավանք, 1-ը՝ Կարմիրգյուղ գյուղերը եւ 1-ը՝ Վարդենիս քաղաքը:«Մրցումների մեկնարկում արդյունքները գոհացուցիչ են: Ակնկալում ենք, որ մասնակից ընտանիքների մեջ կգտնվեն մրցանակակիրներ, ովքեր կբարձրացնեն Գեղարքունիքի մարզական պատիվը»,-նշեց Գարիկ Բադալյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւս հույս հայտնեց, որ Գեղարքունիքը ներկայացնող մարզիկները կարող են ապացուցել, որ հենց այնպես չեն ժամանել Ծաղկաձոր:«Առաջին հերթին մենք ուրախ ենք, որ այսքան շատ թվով մարզական ընտանիքներ են պայքարում Նախագահի մրցանակի համար:Երկրորդ հերթին՝ անձամբ ենք եկել՝ ոգեւորելու նրանց, որպեսզի նրանք հաղթելու հոգեբանությամբ մոտենան մրցումներին: Իսկ եթե հաղթանակներն ապահովվեն, մենք նրանց կդիմավորենք հանդիսավորությամբ ու հավուր պատշաճի»,-հավաստեց մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի պատվիրակության հետ Ծաղկաձոր էին ժամանել նաեւ բազմաթիվ երկրպագուներ՝ քաջալերելու իրենց մարզիկներին: Մրցախաղերը կավարտվեն հուլիսի 22-ին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]