Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը ներկայանում է նոր՝ «Մեկ աշխատանքի ցուցադրություն» ձևաչափով

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը ներկայանում է նոր՝ «Մեկ աշխատանքի ցուցադրություն» ձևաչափով

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը այցելուին կներակայանա նոր՝ «Մեկ աշխատանքի ցուցադրություն» ձևաչափով: Հուլիսի 18-ին մեկնարկած ցուցահանդեսների առաջին շարքը կրում է «Բոլշայա Սպասսկայա, տուն 12 » խորագիրը: Հենց այս նույն հասցեում է գտնվել Երանուհի Ասլամազյանի արհեստանոցը, իսկ շարքի մեջ ընդգրկված նկարներում հենց նկարչուհու արհեստանոցն է պատկերված:

«Արմենպրես»-ին ներկայացնելով շարքը՝ պատկերասրահի էքրսկուրսավար Գոհար Սմոյանը տեղեկացրեց, որ Երանուհի Ասլամազյանի «Իմ արվեստանոցում», «Իմ արվեստանոցի պատուհանը», «Արևելյան նատյումորտ ուղտերով» ստեղծագործությունների շարքում առկա է պատկերվող մոտիվների ժամանակագրական և էթնիկ նկարագիրը: Աշխատանքներում զգացվում է Ռուսաստանի 70-80-ական թվականների իրականության շունչը՝ արևելյան ջերմության և Մոսկվայի սառնաշունչ եղանակի թարմության սինթեզով:

Երանուհի Ասլամազյանն «Իմ արվեստանոցում» կտավում պատկերել է Մոսկվայի Բոլշայա Սպասսկայա փողոցի վրա գտնվող իր արվեստանոցի ինտերիերը: Երանուհու համար արվեստանոցը ոչ միայն ստեղծագործելու վայր է, այլ անսպառ ոգեշնչման աղբյուր,ջերմ ու հարազատ օջախ: Այդ ստեղծարար օջախում կնոջ կոկիկությամբ, խնամքով դասավորված են ինտերիերի ամեն մի դետալը, առարկաները՝ կտավները, գրքերը, կանացի իրերը,որոնք նկարչուհու արվեստի մեջ վերաիմաստավորվում են՝ դառնալով հոգևոր նշանակությամբ բովանդակություն: Արվեստանոցը հանդիսանում է նաև նկարչուհու հետաքրքրությունների հավաքական նկարագիրը,սեփական կերպարի բնութագիրը:
Շարքի նկարները պատկանում են նատյուրմորտի ժանրին, բայց ի տարբերություն այդ տարիների շատ արվեստագետների այդ ժանրի ստեղծագործությունների, Երանուհի Ասլամազյանը կարևորել է նաև նատյուրմորտի կենսափիլիսոփայական շերտերն ու սիմվոլիզմը:

Այս գործերը մինչ այս եղել են պահոցում և ցուցադրվում են առաջին անգամ: Նման ձևաչափով կներկայացվեն նաև մյուս գործերը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]