Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում կընտրի երկրի նախագահին

Արցախի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում կընտրի երկրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Աշոտ Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին և անհարժեշտ հանձանարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին:

Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]