Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՅԴ մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. կայացել է ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ համատեղ նիստ

ՀՅԴ մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. կայացել է ՀՅԴ 
Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ համատեղ նիստ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացելով նիստը` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարեւորել է նման հանդիպումը` շեշտելով, որ կա պարբերաբար անհրաժեշտություն հետահայաց արժևորել կատարված աշխատանքը, վեր հանել խնդիրները ու գտնել դրանց լուծումները: «Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Հրանտ Մարգարյանը: Նիստում զեկույցներով հանդես են եկել նաեւ Հայաստանի կառավարության անդամ Դաշնակցության ներկայացուցիչ նախարարները, ներկայացրել այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են:

Հարց ու պատասխանի եւ քննարկումների արդյունքում համատեղ նիստից հետո պատրաստվել է ՀՅԴ բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն Մարմնի համատեղ հայտարարություն, որն առաջիկայում կհրապարակվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]