Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը 1,3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը 1,3 տարվա ազատազրկման է 
դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և Սիրիայի «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամ երկու մահացած զինյալի նկար հրապարակելու համար դատապարտվել է ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դատախազը մեղադրել է պատգամավորին «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն» իրականացնելու մեջ՝ նրա համար պատիժ պահանջելով:

Այհանի փաստաբանը պաշտպանության ժամանակ նշել է, որ իր պաշտպանյալը որևէ հանցանք չի գործել և դատվում է ընդդիմադիր հայացքների համար՝ պահանջելով նրան անմեղ ճանաչել: Դատարանը, սակայն, վճիռ է կայացրել պատգամավորին 1 տարի և երեք ամիս ազատազրկելու մասին:

Փաստաբանը հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանին որոշումը:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]