Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը խստացված հերթապահություն կսահմանի աղբավայրերում հրդեհները կանխելու նպատակով

Երևանի քաղաքապետարանը խստացված հերթապահություն կսահմանի աղբավայրերում հրդեհները կանխելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է իրավախախտման 5 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախկինում արձանագրված դեպքերի մասով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 16 դեպք, որոնց առնչությամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է խիստ հսկողության տակ առնել նաև այն օբյեկտները, որոնց գործունեությից առաջանում է աղբի մեծ ծավալ և հետևել, որ տվյալ սուբյեկտները մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող ընկերության հետ կազմեն հստակ ժամանակացույց՝ առաջացած աղբի տեղափոխումը բացառապես այդ ժամանակացույցով կազմակերպելու համար:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, ինչպես նաև Էրեբունի, Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացված հերթապահություն սահմանել վարչական շրջանների տարածքների աղբավայրերում հրդեհների առաջացման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով: 
Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաղաքի վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն հետևել, որ տնտեսվարողներն իրենց հերթին ապահովեն պարտադիր բարեկարգման պայմանագրային իրենց պարտավորությունների հստակ կատարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]