Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թումո»-ի սաները մասնակցում են ռոբոտաշինական օլիմպիադային

«Թումո»-ի սաները մասնակցում են ռոբոտաշինական օլիմպիադային

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող  մի  խումբ պատանիներ ներկայացնում են Հայաստանը Վաշինգթոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիական խաղերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ից՝ հավելելով. «Օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցելու են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ
Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց
ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Խումբը ներկայացնում է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։ Այսօր կայացած առաջին
փուլի արդյունքներով Հայաստանի թումոյական թիմը առաջատարներից մեկն է։

FIRST Global օլիմպիական խաղերը կտևեն մինչև հուլիսի 18-ը։ Խաղերի ընթացքին կարելի է հետևել և Հայաստանի թիմին սատարել մրցույթի պաշտոնական կենդանի հեռարձակմամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]