Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Գավառի քաղաքապետարանում քննարկվել է Գավառ քաղաքի զինանշանի ստեղծման հարցը


ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ( թղթ. Խոսրով Խլղաթյան): Գավառի քաղաքապետարանում կազմակերպվել էր քննարկում՝ նվիրված Գավառ քաղաքի զինանշանի ստեղծման հարցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են պատմաբաններ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատակիցներ, ճարտարապետներ, ուսանողներ, Գավառ համայնքի ավագանու եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Քննարկման արդյունքում ներկայացվեցին զինանշանի նախնական օրինակներ, որոնց շուրջ կազմակերպվեց բովանդակային քննարկում: Մասնագետների կողմից ներկայացվեց զինանշանագիտության մասին համապատասխան չափորոշիչները, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց ապագա զինանշանի մասին իր տեսակետը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հաջորդ հանդիպմանը ընդլայնել մասնակիցների շրջանակները եւ արդեն ներկայացնել Գավառ քաղաքին բնորոշող խորհրդանիշներ, որոնք կարժանանան մասնագիտական գնահատականների եւ հավանության: Դեռեւս նախորդ տարվանից Գավառի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել Գավառ համայնքի զինանշանի ստեղծման նպատակով, սակայն բավարար տարբերակներ քիչ էին ներկայացվել հանձնաժողովին»,-նշեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ